top of page

Ձյուն, բուք, մառախուղ. ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում,

Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելությունը՝ 10 մետր, Արտաշատի տարածաշրջանում նույնպես մառախուղ է (100 մետր):

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

bottom of page