2025 թվականը դիմավորելու ենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2025 թվականը դիմավորելու է Եռաբլուրում։
«Մենք այս տարի դեկտեմբերի 31-ի գիշերը` 2025 թվականը, դիմավորելու ենք Եռաբլուրում՝ մեր նահատակ հերոսների հետ, որպեսզի վերահաստատենք մեր ուխտը իրենց առջև՝ միտված մեր կյանքի հաղթանակին։ Հաղթողների հետ ենք մենք կնքելու մեր ուխտը»,- իր ուղերձում հայտարարեց Սրբազանը։
Նա մաղթեց, որ հայ ժողովուրդն արժանի լինի նահատակներին։
«2025 թվականը դաձնենք նաև հաղթանակը ու երազը իրենց վերադարձնելու ժամանակահատվածը։ Աստված օրհնի բոլորիդ»,- նշեց Բագրատ Սրբազանը։