top of page

Գերազանցվել է Ռոնալդուի՝ 2002 թ. ռեկորդը

Պորտուգալիայի առաջնության 16-րդ տուրում «Սպորտինգը» լիսաբոնյան դերբիում հաղթել է «Բենֆիկային»։

Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով։ Միակ գոլը 29-րդ րոպեին խփել է Ջենի Կատամոն։

Այս խաղում գերազանցվել է պորտուգալացի անվանի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, գրում են պորտուգալական լրատվամիջոցները։ Ռոնալդուն մինչ օրս մնում էր ամենաերիտասարդ խաղացողը, որը «Սպորտինգի» կազմում Պորտուգալիայի առաջնության շրջանակում երբևէ խաղացել է լիսաբոնյան դերբիում «Բենֆիկայի» դեմ: Այս ռեկորդը Կրիշտիանուն սահմանել է 2002 թվականին. այդ ժամանակ նա 17 տարեկան, 10 ամսական և 2 օրական էր:

Երեկ կայացած խաղում կիսապաշտպան Ջովանի Կենդան «Սպորտինգի» մեկնարկային կազմում է ընդգրկվել 17 տարեկան 8 ամսականում։ Այսպիսով, նա գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը։ Կենդան իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 72-րդ րոպեին:

bottom of page