Սա «սպանում» է արյունատար անոթները. գիտնականներն անվանել են 5 մթերք, որոնք արյան շաքարի կտրուկ աճ են առաջացնում
Արյան շաքարի մակարդակի կտրուկ թռիչքները «սպանում են» մեր արյունատար անոթները, և դրանք կարող են հրահրվել որոշ մթերքներից, որոնք շատերի կողմից սիրված են։
Երբ 40 տարեկանից բարձր մարդը կանոնավոր կերպով ուտում է մթերքներ, որոնք առաջացնում են արյան շաքարի մակարդակի հանկարծակի բարձրացում, դա լրջորեն մեծացնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը, որը «սպանում է» սրտանոթային համակարգի առողջությունը։
«Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կործանարար ազդեցություն է ունենում ներքին օրգանների և արյան անոթների վրա՝ մեծացնելով սրտի կաթվածի և ինսուլտի վտանգը»,- զգուշացնում են մասնագետները։
Գիտնականները պարզել են, որ որոշ մթերքներ հատկապես ուժեղ բացասական ազդեցություն են ունենում շաքարի բալանսի վրա, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով հունական Pronews.gr պորտալի տվյալները։
Գիտնականների կարծիքով՝ այս վտանգից պաշտպանվելու համար պետք է ուշադիր հետևել մթերքների օգտագործմանը, որոնք կտրուկ բարձրացնում են արյան շաքարի մակարդակը։
Գիտնականները անվանել են հինգ մթերք, որոնք արյան շաքարի կտրուկ աճ են առաջացնում.
Դրանք ներառում են կարտոֆիլ, խաղող, չիր, մրգային հյութ, սուշի:
Նրանք ընդգծել են, որ անոթների և սրտի առողջության համար կարևոր է ածխաջրերի չափավոր օգտագործումը։ Բժիշկները նկատել են, որ մարդիկ հաճախ մեծ քանակությամբ մրգեր կամ չոր մրգեր են ուտում՝ համարելով դրանք առողջարար։ Բայց նման սովորությունը վտանգավոր է, քանի որ օրգանիզմը ստանում է մեծ քանակությամբ ածխաջրեր, ինչը հրահրում է արյան շաքարի կտրուկ տատանումներ։
Արյան մեջ շաքարի մակարդակը կայունացնելու համար օգտակար է պարբերաբար ուտել թթու կաղամբ, բրոկկոլի, ոսպ, ցիտրուսային մրգեր, չքաղցրած յոգուրտներ, ձու, անյուղ միս և ծովամթերք, խորհուրդ են տվել բժիշկները։