top of page

Բաժակների վտանգավոր զնգոց. ո՞վ բացարձակապես չպետք է շամպայն խմի

Չնայած ալկոհոլի ցածր պարունակությանը, շամպայնը կարող է ավելի վնասակար լինել մարմնի համար, քան որոշ ավելի թունդ ըմպելիքներ:

Ռիսկի տակ են ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդիկ: Փրփրուն ըմպելիքը կարող է առաջացնել գաստրիտի, ստամոքսի խոցի, աղիքների և այլ հիվանդությունների սրացում։

«Շամպայնը կարող է լրջորեն բորբոքում հրահրել այնքան, որ մարդուն շտապօգնության մեքենայով տանեն»,- զգուշացնում է սննդաբանը։

Շամպայնն ունի շաքարի բարձր պարունակություն։ Հետևաբար, ըմպելիքը խմելը հրահրում է արյան գլյուկոզայի բարձրացում։ Ուստի շաքարային դիաբետով տառապող մարդիկ, ինչպես նաև ինսուլինի դիմադրություն ախտորոշվածները պետք է խուսափեն գազավորված ըմպելիքից։

«Բացի այդ, շամպայնը չափազանց անցանկալի է երիկամների քրոնիկ հիվանդությամբ, լյարդի հիվանդություններով և լուրջ ալերգիկ ռեակցիաներով տառապող մարդկանց համար, քանի որ ըմպելիքը շատ թթվային է»,- ասում է փորձագետը։

Եվ հարկ է հիշել, որ շամպայն խմելը կարող է ազդել նաև առողջ մարդու վրա։ 

bottom of page