Search
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ
- Lida Nalbandyan
- Jan 9
- 1 min read

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան հրաժարվել է Հոբարթի (Ավստրալիա) WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչից, որտեղ պետք է հանդիպեր աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանին։ Մրցաշարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամերիկացին հիվանդության պատճառով հրաժարվել է մրցաշարից։ Հանդիպումը պետք է կայանար այսօր։
Ավանեսյանն այժմ Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում է: Նրա մրցակիցը կլինի աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերը:
Հոբարթում անցկացվող WTA-250 մրցաշարը տեղի է ունենում հունվարի 6-11-ը։
14.28.04.04.2025
23.10.03.04.2025