top of page

Խաբիբ Նուրմագոմեդովին հեռացրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 12
  • 1 min read

UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին հեռացրել են American Airlines ավիաընկերության՝ ԱՄՆ մեկնող ինքնաթիռից՝ բորտուղեկցորդուհու հետ վիճաբանությունից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բորտուղեկցորդուհին վթարային շարքում նստած մարզիկին հարցրել է՝ արդյոք նա կարող է օգնել ուղևորներին արտակարգ իրավիճակի դեպքում։ Նուրմագոմեդովը, ըստ երևույթին, չի հասկացել՝ ինչ են ուզում իրենից և վիճաբանության մեջ է մտել՝ հրաժարվելով այլ վայր տեղափոխվելու խնդրանքից։ Ի վերջո, բորտուղեկցորդուհին կանչել է հսկիչին, որի կարգադրությամբ՝ մարզիկն ընկերների հետ իջել է ինքնաթիռից:

1/2621
bottom of page