top of page

Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսով զրուցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և նրան հեռավար կարգով շնորհել երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևը՝ Ազատության նախագահական շքանշանը, հայտնում է Սպիտակ տունը։

Այս շաբաթ Բայդենը պետք է անձամբ հանդիպեր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, սակայն նա չեղարկել էր այցը Վատիկան՝ Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով: Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը խորը ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել այցելել Վատիկան։ 

Ազատության նախագահական մեդալը շնորհվում է այն անհատներին, որոնք օրինակելի ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, արժեքների կամ անվտանգության, համաշխարհային խաղաղության կամ այլ նշանակալի հանրային կամ մասնավոր ձեռնարկումների մեջ:

bottom of page