top of page

Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը ցավակցական խոսք է հղել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։

«Սրտի խորը կսկիծով տեղեկացա ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի անժամանակ մահվան մասին։

Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր։

Ցավակցում եմ Մհերի ընտանիքին, հարազատներին և Մհերի բոլոր գաղափարակիցներին։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,- նշել է Չարչյանը։

bottom of page