top of page

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են ԲԴԽ-ից:

Նա մեղավոր է ճանաչվել 44 օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Թե ինչ պատժի կդատապարտվի գեներալ-լեյտենանտը, հայտնի կլինի առաջիկայում:

Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հետևանքով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել:

1/2337
bottom of page