Վրաստանում կայացավ համընդհանուր նախազգուշական գործադուլը
Հունվարի 15-ին` ժամը 15:00-ից Վրաստանում կայացել է նախապես հայտարարված համընդհանուր նախազգուշական գործադուլը, գրում է aliq.ge-ն:
Կազմակերպիչները բողոքի ակցիայի այս ձևով հանրությանը ցույց են տվել, թե ինչ է սպասվում Վրաստանին մեկուսացման պայմաններում։
Գործադուլը տևել է երեք ժամ, միացել են տարբեր կազմակերպություններ, ընկերություններ, բուհեր, սննդի օբյեկտներ և այլն։