top of page

Արարատ Միրզոյանը, այնուամենայնիվ, կմեկնի Մոսկվա

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 16
  • 1 min read

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հեշտ չեն, սակայն, երկխոսությունը շարունակվում է. առաջիկայում ծրագրված է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա։

Այդ մասին հունվարի 14-ի ասուլիսին հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ Միրզոյանն ընդունել է հրավերը։ 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ևս հաստատել էր, որ առաջիկայում նախատեսվում է Միրզոյանի այցը՝ Մոսկվա։ Այն պլանավորվել է ավելի քան երկու ամիս առաջ։

Այս հայտարարություններից հետո, սակայն, եղան դեպքեր, որոնցից ելնելով, սկսեց քննարկվել այն հարցը, թե արդյո՞ք Միրզոյանը կմեկնի Մոսկվա։

Նախ, ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրվեց Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը, ըստ մասնագիտական հանրության, ՌԴ-ի հետ հարաբերությունները սառեցելուն ուղղված հերթական քայլն է։ Եղան անգամ կանխատեսումներ, թե հաջորդ քայլը ՀԱՊԿ-ից դուրս գալն է:

Բացի այդ, երեկ՝ հունվարի 15-ին, ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել  էր Արարատ Միրզոյանի մոտ. «2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»,- հայտնեցին ԱԳ նախարարությունից:

Չնայած այս ամենին, Միրզոյանը, այնուամենայնիվ, կմեկնի Մոսկվա։ Այդ մասին MediaHub-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

1/2630
bottom of page