top of page

«UNLIM Basic». անսահմանափակ ինտերնետ՝ 3,500 դրամով

Viva-ի «UNLIM Basic» սակագնային պլանը բոլոր նրանց համար է, ովքեր ինտերնետը գերադասում են զանգերից:

Աշխարհում կատարվող իրադարձություններին հետևելու, երաժշտություն ունկնդրելու, տարատեսակ տեսանյութեր դիտելու և տարբեր մեսենջերներով հաղորդակցվելու առումով համացանցն անգերազանցելի գործիք է՝ իր անսահմանափակ հնարավորություններով: Ժամանակակից աշխարհում ինտերնետն արդեն ոչ թե պարզապես կապի միջոց է, այլ կենսական անհրաժեշտություն։ Viva-ն հոգում է, որպեսզի ապահովի նաև այդ ամենից անկաշկանդ օգտվելու հնարավորություն: 

Բաժանորդների նախասիրություններն ու կարիքներն ուսումնասիրելով՝ ընկերությունը շարունակաբար մշակում է լուծումներ, որոնք ապահովում են ազատ և անսահմանափակ կապ՝ ավելի հասանելի դարձնելով առցանց հաղորդակցումը, ինքնակրթությունը և ժամանցը։ Այսպես է մշակվել նաև «UNLIM Basic»սակագնային պլանը, որպեսզի բաժանորդներն այլևս չմտածեն ծախսվող ՄԲ-երի մասին և օգտվեն ինտերնետից առանց սահմանափակումների:

«Մեր բաժանորդներն օրեցօր ավելի քիչ են օգտվում ավանդական ձայնային ծառայություններից և նախընտրում են ինտերնետը՝ հաղորդակցության ու շփման համար։ Այս միտումը շարունակվում է արդեն մի քանի տարի, և մենք մշտապես արձագանքում ենք  նմանատիպ փոփոխություններին՝ ներկայացնելով նորարար լուծումներ: Viva-ն առաջարկում է «Unlim Basic» սակագնային պլանը, որը նրանց համար է, ովքեր ինտերնետը գերադասում են զանգերից:  Սա լավագույն ընտրությունն է նրանց համար, ովքեր կարևորում են հարմարավետ, հասանելի և ազատ հաղորդակցությունը թվային դարաշրջանում»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«UNLIM Basic» սակագնային պլանը նախատեսված է առավելապես ինտերնետի միջոցով շփումը նախընտրող կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:

Սակագնային պլանը ներառում է՝

  • անսահմանափակ ինտերնետ

  • 200 րոպե խոսելաժամանակ՝ Viva-ի ցանցի ներսում, ՀՀ բոլոր օպերատորների, ՄՏՍ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի և Հնդկաստանի ցանցեր զանգերի համար, ինչպես նաև 300 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր

  • հիմնական րոպեների փաթեթը սպառելուց հետո 10,000 ներցանցային րոպե խոսելաժամանակ:

Սակագնային պլանի արժեքը 3,500 դրամ է՝ կանխավճարային բաժանորդների դեպքում՝ 30 օրվա, իսկ հետվճարայինների՝օրացուցային 1 ամսվա համար:

1/2386
bottom of page