top of page

Մարդիկ ամոթից իրենց ընտանեկան փոքրիկ բյուջեից գումար են կտրում, վճարում տրանսպորտի համար, պետք է թույլ չտալ. ավագանու անդամ

Երևանում տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտն ու պայքարը շարունակվում է: Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարզերում չի փոխվել տրանսպորտի գինը, և քաղաքացիները նշում են՝ 100 դրամով գալիս են, արդեն քաղաքում շարունակում են վճարել 150 դրամ, ինչը մեծ դժգոհություններ է առաջացնում քաղաքացիների մոտ:

«Բոլորը բոյկոտում են, ասում են՝ կան մարդիկ դեռևս վճարում են՝ ամոթի զգացումից ելնելով, հիմնականում դժգոհությունը մեծ է: ՄԵնք այս պահին այստեղ կոչ ենք անում մեր քաղաքացիներին, իրազեկում ենք, որ պետք է չվճարել ընդհանրապես: Քաղաքային իշխանությունները 10 օր առաջ 300 դրամից իջեցրեցին՝ 150 դրամ, քաղաքացիների բոյկոտի ու պայքարի շնորհիվ, ու բոյկոտն ու պայքարը շարունակելով՝ տրանսպորտը պետք է մնա 100 դրամ»,- ասաց նա:

Ըստ ավագանու անդամի՝ քաղաքացիները պետք է չամաչեն, վատ չզգան չվճարելուց, դա իրենց սահմանադրական իրավունքն է, սա հասարակական տրանսպորտ է, իսկ հասարակական տրանսպորտը պատկանում է  հասարակությանը:

«Պետք է չվճարեն նրա համար, որ իրենց կողքին գտնվող քաղաքացիները չունեն, որ վճարեն, ովքեր որ վճարում են՝ ամոթից ելնելով, իրենց ընտանեկան փոքրիկ բյուջեից կտրում են այդ 50 դրամը, որն ամսվա կտրվածքով մեծ գումար է կազմում և վճարում են: Այսինքն, թույլ չպետք է տալ, որ քաղաքային իշխանությունը մտնի քաղաքացու գրպանը, չվճարելով միայն կարող ենք հասնել արդյունքի»,- ասաց նա:

1/2408
bottom of page