Նախարարությունը հույս ունի, որ աշխատողների ու ԶՊՄԿ-ի ղեկավարների միջև բանակցություններն արդյունք կտան և հանքը կսկսի աշխատել. էկոնոմիկայի նախարար
![](https://static.wixstatic.com/media/0b80d6_44e8ec26028846e0b99a707e3aa57842~mv2.jpg/v1/fill/w_770,h_513,al_c,q_85,enc_auto/0b80d6_44e8ec26028846e0b99a707e3aa57842~mv2.jpg)
Պետության խնդիրն է ստեղծել ինստիտուտներ, մասնավորապես՝ արմիություններ, որպեսզի կայացած արմիությունների միջոցով մարդիկ կարողանան իրենց իրավունքները պաշտպանեն համապատասխան օրենսդրության միջոցով և համատեղ բանակցությունների միջոցով գան լուծումների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդարադառնալով օրեր շարունակ ԶՊՄԿ աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլին, ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան:
«Էկոնոմիկայի նախարարության համար լավագույն իրավիճակը հանքի աշխատելն է, որովհետև Հայաստանի շահը բխում է դրանից, որովհետև հանքի աշխատելը նշանակում է աշխատատեղեր, տնտեսության աճ, արտահանման շարունակական աճ, հարկերի վճարում և այսպես շարունակ:
Էկոնոմիկայի նախարարությունը պետք է հուսա, որ արհմիության աշխատողների և կազմակերպության ղեկավարության միջև բանակցությունները կավարտվեն այն արդյունքով, որ հանքը օր առաջ կսկսի աշխատել»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ից ԶՊՄԿ աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով ղեկավարությունից աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։