Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք ձեր պահած Լեռնային Ղարաբաղ. Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին
![](https://static.wixstatic.com/media/0b80d6_054a0707b2e84e81bf016f9390fed017~mv2.png/v1/fill/w_770,h_401,al_c,q_85,enc_avif,quality_auto/0b80d6_054a0707b2e84e81bf016f9390fed017~mv2.png)
ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձել է «Մեղրին» հանձնելու մասին հայտարարություններին:
«Ալիևի կողմից եղել է առաջարկ, բանակցությունների արդյունքում Քի Վեստի փաստաթուղթ է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից։ Առաջարկ է եղել, որը բանակցությունների ընթացքում դարձել է քիվեստյան փաստաթուղթ, որի արդյունքով պետք է Լեռնային Ղարաբաղը Լաչինով դառնար Հայաստանի մաս, Նախիջևանը կապ էր ստանում Ադրբեջանի հետ ու որևէ տեղ Մեղրի տեղանուն նշված չէ: Եկեք մեր ժողովրդին չմոլորեցնենք, չխաբենք: Հիմա ԼՂ-ն ամբողջությամբ օկուպացված է, դուք նորից խոսում եք Նախիջևան-Ադրբեջան կապ տրամադրման մասին, երեկ էլ հայտարարվեց, որ անխոչընդոտ կապ եք պատրաստվում տալ: Դուք հասկանո՞ւմ եք բանակցությունների էության տարբերությունը՝ որտեղ ենք եղել ու որտեղ ենք հիմա: Մեղրիում եղե՞լ եք, Մեղրին իր տեղում է չէ՞»,- ասաց նա:
Դիմելով ՔՊ-ական Սոնա Ղազարյանին՝ Գրիգորյանն ասաց. «Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք Լեռնային Ղարաբաղ, ձեր պահած Լեռնային Ղարաբաղ»։