top of page

ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը եղել է հընթացս, այն բավականին երկար է տևել. Փաշինյան

Սպիտակ տանը նախապես հանդիպումներ նախատեսված չէին, և ես, այո, ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպել եմ իմ այցի վերջին օրվա վերջին իրադարձությունը և հընթացս: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով  ՔՊ խմբակցության Սպատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե ինչ տպավորությամբ է վերադարձել ԱՄՆ-ից:

«Ես այնտեղ էի գնացել ազգային նախաճաշի աղոթքին և կրոնական ազատության հարցերով գագաթաժողովին մասնակցելու համար: Հընթացս այդպիսի գաղափար առաջացավ և կազմակերպվեց հանդիպումը, այսպես ասած, չնախատեսված կարգով: Հանդիպումը բավականին երկար է տևել, տեղի է ունեցել 1+3 ձևաչափով, դա տետատետ խոսակցություն չի եղել: Պատվիրակության անդամներից մասնակցել են մեր կողմից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, իմ մամուլի խոսնակը:

Հանգամանալից և մանրամասն խոսակցություն է տեղի ունեցել, ընդ որում տեղի է ունեցել իրենց համար խառը միջավայրում և մենք բարձր ենք գնահատում նման պայմաններում այդ հանդիպման հրավերը: Երկուստեք ձևավորվել է հետաքրքրություն նման հանդիպում անցկացնելու և ես գնահատում եմ շատ կարևոր և շատ արդյունավետ այդ հանդիպումը։ Նորմալ է, որ Հայաստանի վարչապետը հանդիպի Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ, նախագահի հետ, բայց ամեն հանդիպում դարձնել կամ մեղադրական կամ արդարացման դատավճիռ օրինական ուժի մեջ մտնած, բողոքարկման ոչ ենթակա, դա ճիշտ մոտեցում չէ։ Երկուսն էլ կոմպլեքսի արտահայտություն է»,- ընդգծեց Փաշինյանը։

bottom of page