Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա․ Պեսկով
![](https://static.wixstatic.com/media/0b80d6_7994bb309deb40e693708f8ae51e922f~mv2.jpg/v1/fill/w_770,h_580,al_c,q_85,enc_avif,quality_auto/0b80d6_7994bb309deb40e693708f8ae51e922f~mv2.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, զրույցը տևել է մոտ 1,5 ժամ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորումը, ՌԴ նախագահը Թրամփին հրավիրել է Մոսկվա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը պաշտոնապես հաստատել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Նա հայտարարել էր, որ ՌԴ նախագահի հետ զրույցը շատ արդյունավետ է անցել։ Քննարկել են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, էներգետիկ հարցեր և մի շարք այլ թեմաներ: