top of page

Զելենսկին պատառիկներ է փնտրում Էր Ռիադում բանակցությունների վերաբերյալ.

Վլադիմիր Զելենսկին փորձում է անուղղակի աղբյուրներից տեղեկություններ հավաքել երեքշաբթի օրն Էր Ռիադում ավարտված բարձր մակարդակի ռուս-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ, գրում է Bloomberg-ը։«Վլադիմիր Զելենսկին երկրորդ ձեռքից տեղեկատվության պատառիկների փնտրտուքների մեջ է, քանի որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները քննարկում են իր երկրի ապագան…Զելենսկի Նշվում է, որ մինչ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ էին վարում Էր Ռիադում, Զելենսկին «փորձում էր ապահովել միջազգային հանրության աջակցությունը Թուրքիայում»։ Չորեքշաբթի օրը նա կմեկնի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք՝ բանակցությունների մասին Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանից «տեղեկատվություն ստանալու ակնկալիքով»։ Զելենսկու բացառումը իր երկրի ճակատագրի շուրջ բանակցություններին անմիջական մասնակցությունից վկայում է, ըստ գործակալության, «սեյսմիկ տեղաշարժ» է տեղի ունեցել ԱՄՆ-ի դիվանագիտության մեջ։Երեքշաբթի Ռիադում ավարտվեցին ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները։ Ռուսաստանը ներկայացնում էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ Միացյալ Նահանգները ներկայացնում էին ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը։ Ինչպես նշել է Ուշակովը, բանակցություններում խնդիր է դրվել համաձայնեցնել, թե ինչպես սկսել բանակցություններըն Ուկրաինայի հարցով։

1/2463
bottom of page