«Ալաշկերտ»-ը երեք նոր խաղացող ունի

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է երեք նոր խաղացողների մասին։ Թիմին են միացել Պավել Կիրենկոն, Ռոբերտ Պոտինյանը և Արտյոմ Արխիպովը։
Պավել Կիրենկոն հանդես կգա 95 համարի մարզաշապիկով: Նա «Ալաշկերտ» է տեղափոխվել Ղազախստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Թուրանից»:
Ձախ կիսապաշտպանը ռուսական «Զենիթի» ակադեմիայի սան է։ Նա հանդես է եկել նաև ռուսական «Տոմում», լիտվական «Պալագնայում», Սանկտ Պետերբուրգի «Դինամոյում», Երևանի «Նոայում» և մի շարք այլ ակումբներում:
2022/2023 մրցաշրջանում «Տոբոլ Կոստանայի» կազմում նվաճել է Ղազախստանի գավաթը:
Ռոբերտ Պոտինյանը «Ալաշկերտում» հանդես կգա 7 համարի մարզաշապիկով:
21-ամյա եզրային կիսապաշտպանը Ռուսաստանի «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Հանդես է եկել նաև Հայաստանի պատանեկան հավաքականում:
Ֆուտբոլիստը «Ալաշկերտ» է տեղափոխվել ռուսական «Կոմպոզիտ» ֆուտբոլային ակումբից:
Արտյոմ Արխիպովը «Ալաշկերտում» հանդես կգա 17 համարի մարզաշապիկով:
Նա «Ալաշկերտ» է տեղափոխվել դարձյալ Ղազախստանի «Թուրանից»։
28-ամյա կենտրոնական հարձակվողը հանդես է եկել Ռուսաստանի «Խիմկի», «Տամբով», «Կուբան», «Զորկի», նաև բելառուսական «Շախտյոր», «Գորոդեյա» և այլ ակումբներում։
Արխիպովը 2019/2020 մրցաշրջանում Բելառուսի Պրեմիեր լիգան ներկայացնող Սոլիգորսկի «Շախտյորի» կազմում դարձել է երկրի առաջնության հաղթող։