top of page

«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալները, որոնք  մարտի 13-ից հացադուլ էին սկսել, դադարեցրել են հացադուլը: Այս մասին  24News-ին հայտնեց ՔԿԾ լրատվության և հասարակայնության բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Դատապարտյալներից 4-ը հացադուլ էին հայտարարել` այս կերպ իրենց աջակցություն  հայտնելով հացադուլ հայտարարած 5-րդ կալանավորին՝ Հարություն Մուրադյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել։

bottom of page