top of page

Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, այդ պայմանավորվածությունը դարձյալ ողջունվելու է բազմաթիվ պետությունների կողմից. Քրիստինե Վարդանյան

Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, այդ պայմանավորվածությունը դարձյալ ողջունվելու է բազմաթիվ պետությունների կողմից. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Երբ կոնֆլիկտի կողմերը պայմանավորվում են որևէ բանի շուրջ, շատ քչերին է հետաքրքրում՝ ում հաշվին են այդ պայմանավորվածությունները։

Պրահայի հայտարարությունը, դրան հաջորդած ողջույններն ու ողջույներին հաջորդած էթնիկ զտումն ու Արցախի հայաթափումը սրա վառ վկայությունն են», - նշել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը ողջունել են Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան:ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի  չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»  համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»:

1/2538
bottom of page