top of page

Գյումրեցիները լավ են հիշում հենց Հրեշ մականունով Քոչարյան Անդրանիկի գործունեությունը

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 24
  • 1 min read

Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքականության պատմությանը լի է միֆականացված հերյուրյանքներով: Դրանց շարքում «ամենածախվող ապրանքը» թալանի ու թալանը վերադարձնելու մասին զառանցաքն է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Դա սկսվել է «ՀՀՇ-ի լափած մազութի» սադոյանական զառանցանքով ու նույն կերպ, բայց տարբեր վարիացաներով ու դերակատարներով շարունակվում է: Փաստացի, ժողովրդի մի հատվածին օդ ու ջրի նման անհրաժեշտ է «թալանի», «թալանածը հետ բերելու», «լափի» ու «լափամանի» մասին տխմար խոսակցությունները: Ասածս ինչ է. եթե քաղաքական շուկայում կա պահանջարկ, ուրեմն միշտ պետք է գտնվի այդ պահանջարկը բավարարողը:

Եվ, քանի որ գյումրեցիները լավ են հիշում հենց Գյումրիում Հրեշ մականունը վաստակած Քոչարյան Անդրանիկի գործունեությունը, ուստի ստեղծված իրավիճակում երևի ճիշտ կլինի ընդդիմադիր թեկնածուները փորձեն մի փոքր ազատվել անմակարդակության բարդույթից ու խոսեն Քոչարյան Անդրանիկի լափածը «արմատուրա առ արմատուրա», «ալյուրի պարկ առ պարկ», «ավտոպարկ առ ավտոպարկ» հետ բերելու մասին»,- գրել է նա:

1/2611
bottom of page