top of page

Գնա՞լ գերեզմանատուն, ձու չներկե՞լ, ե՞րբ ներկել. եկեղեցական կանոններ՝ Հարության տոնին

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 20 hours ago
  • 1 min read

Հարության տոնը` Զատիկը, նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն տաղավար տոներից մեկն է:

Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, ապա մատուցվում տոնական պատարագը:

Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Եկեղեցու սպասավորները ասում են, որ ձուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո, ոչ թե ուրբաթ օրը, ինչպես շատերն են անում:

Ներկած ձուն շատերը միանգամից են ուտում՝ խախտելով Մեծ պահքը, որն ավարտվում է ոչ թե ուրբաթ, այլ շաբաթ երեկոյան՝ մայրամուտից հետո։ Ուրբաթ օրը եկեղեցին տարատեսակ ծեսեր է անցկացնում` խաչելության, թաղման, այդ պատճառով սխալ է ձուն այդ օրը ներկել։

Տարածված կարծրատիպ կա, որ ձուն անպայման պետք է ներկել Ավագ Հինգշաբթի՝ ընտանիքի անդամների քանակով։ Հայկական եկեղեցին սա նույնպես արգելում է։

Եկեղեցական տոնական ավանդույթները չիմացող որոշ մարդիկ կարծում են, որ եթե վերջին շրջանում իրենց տանը մարդ է մահացել, ապա պետք է առաջին Զատիկն այլ կերպ նշեն` փլավն առանց չամիչի եփեն, իսկ ձուն՝ չներկել։ Սակայն հարազատի կորուստը չի նշանակում, որ այդ ավանդույթը պետք է խախտվի։

Հայ առաքելական եկեղեցին արգելում է նաև նախատոնական շաբաթ և կիրակի օրերին գերեզմանոց այցելել։ Դրա համար եկեղեցին հատուկ օր է առանձնացրել՝ գլխավոր եկեղեցական տոներին հաջորդող երկուշաբթին։ 

1/2605
bottom of page