«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- Lida Nalbandyan
- Apr 8
- 1 min read
Համացանցում շարունակվում է քննարկվել Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի աղմկահարույց գրառումը: Այս անգամ թեմային անդրադարձել է լրագրող, հաղորդավար Արա Ղազարյանը: Նա ինստագրամի սթորի բաժնում խոսել է խնդրի շուրջ․
«Ժողովո՛ւրդ, անմեղության կանխավարկածի մասին լսե՞լ եք: Հարցս ուղղում եմ հազարավոր քոմենթներ գրողներին, ովքեր դատապարտում են Ադրեին, պահանջում քառատել նրան, անեծքախառը մեկնաբանություններ գրում: Դատարանի վճիռ չունենք, որտեղ Անդրեն ներկայացված է որպես բռնարար... Անդրեն իմ ընկերն է, շփվել եմ պարբերաբար՝ երբեմն մտերմիկ, երբեմն ընդմիջումներով: Ժողովո՛ւրդ, բռնարար լինելը կամ կին ծեծելն Անդրեի մասին չէ: Երկրորդ, եթե եղել է բռնության ցանկացած դրսևորում, ես դատապարտում եմ, որովհետև ընտանեկան բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է, բայց սպասենք դատարանի վճռին: Դատավարությունն ԱՄՆ-ում է... Անդրեն ունի սրտի խնդիրներ, մի քանի ստենդ: Եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ ձեզնից որևէ մեկը դրանից չի երջանկանալու, ավելի՛ն, ձեր խղճի վրա թթվելու է»,- տեսաուղերձում ասել է Ղազարյանը: