Գլխավոր դատախազը կգնա՞ Ավինյանի հետևից. քաղաքապետն անդրադարձել է շրջանառվող լուրերին
- Lida Nalbandyan
- 2 days ago
- 1 min read
«Անիֆ»-ի մասով ինձ հետ կապված իրավական գործընթաց չկա և չի կարող լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ դատախազը ձեր հետևից է գալու «Անիֆ»-ի գործով, կա արդյոք նման իրավական գործընթաց և ասում են՝ այս գործընթացները պայմանավորված են ՔՊ վարչության առաջիկա ընտրություններով, ուզում են Ձեզ և Ձեր թիմակիցներին չեզոքացնել։
Ավինյանը հավելեց. «Եթե մենք մամուլի նմանատիպ հոդվածների վրա մեր մեկնաբանությունները կամ գործողությունները կառուցեինք, կարծում եմ՝ շատ սխալ տեղում կլինեինք»:
Հարցին էլ՝ Փաշինյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք, Ավինյանը կարճ պատասխանեց՝ մտերիմ:
Անդրադառնալով Գյումրու ընտրություններին, և հարցին ինչո՞ւ Սարիկ Մինասյանը չհաղթեց, Ավինյանը նշեց, որ պետք է արձանագրել, որ ամենաբարձր տոկոսը հավաքած թեկնածուն Սարիկ Մինասյանն է:
«Շատ բնական է, որ պառլամենտական երկրում ոչ մի ուժ միանձնյա 50 և ավելի տոկոսը չի հավաքում: Մենք ընտրել ենք պառլամենտարիզմի ճանապարհը և ընդհանուր առմամբ հետագա մեր տասնամյակների ընտրությունների շատ և շատ արդյունքներ նմանատիպ են լինելու»,- ասաց նա։