2021 թվականին էլ էիք ասում՝ ՔՊ-ն ու վարչապետը չունեն վստահություն, 2026-ի ընտրություններն էլ ցույց կտան՝ ժողովուրդն ինչ է ուզում ու մտածում. Ռուբինյան
- Lida Nalbandyan
- 2 days ago
- 1 min read
Ի տարբերություն Գյումրիի նախորդ ընտրությունների, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 2021 թվականի ընտրություններին քսանքանի տոկոս էր հավաքել և զբաղեցրել էր երկրորդ տեղը, 2025 թվականին՝ այսինքն վերջին ընտրություններին, ՔՊ-ն առաջին տեղում է իր հավաքած 36 տոկոսով:
Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով վերջին ՏԻՄ ընրտությունների արդյունքներին և հարցին արդյոք 2026-ի ընտրություններին ևս պարտություն չեն կրի:
«2026 թվականին մենք կրկին փորձելու ենք անել հնարավորը, որպեսզի ստանանք հանրության մեծամասնության աջակցությունը: 2026 թվականին ժողովուրդը ցույց կտա, թե ինքն ինչ է մտածում, ինչ է ուզում»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ Փաշինյանի հանդեպ անվստահություն կա, խոստումները չի կատարել, Ռուբինյանն ասաց. «Դա ձեր գնահատականն է, ես նույն կերպ հիշում եմ՝ 2021 թվականին ոնց էին ձեզնից բոլորը նորից նույն հարցերը տալիս, պնդում, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը և վարչապետը չունեն վստահություն: «Գելափ» կար մի հատ, ասում էր՝ Ռոբերտ Քոչարյանն է հաղթելու: 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին՝ ժողովուրդը ինչ է իրոք մտածում, հիմա 2026 թվականին նույնպես ընտրությունները ցույց կտան, թե ժողովուրդը ինչ է մտածում»։