Search
Մասնագետը զգուշացրել է արյnւնով մսի վտանգի մասին
- Lida Nalbandyan
- 7 hours ago
- 1 min read
Արյունով միս ուտելը վտանգավոր է, քանի որ օրգանիզմ մակաբույծների ներթափանցման վտանգ կա։ Այս մասին ռուսական «Ռադիո 1»-ին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան Մարգարիտա Կորոլեւան։
Բացի այդ, ըստ նրա, ոչ բոլոր օրգանիզմներն են կարող մարսել սպիտակուցները, որոնք չեն քայքայվում մինչև ամինաթթուների մակարդակը, որոնք առկա են թերեփած մսի մեջ:
«Արտադրանքի մաքսիմալ տապակած կամ եռացրած վիճակը երաշխիք է, որ արտադրանքից ոչ մի վիրուս, բակտերիա կամ մակաբույծ չի մտնի օրգանիզմ և թույլ կտա մարդուն ստանալ ամբողջական սպիտակուցի և հանքանյութերի աղբյուրներ», - ասել է Կորոլևան: