top of page

Ստամբուլում այսօր տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է 10 հետցնցում

  • Arnold Gevorgyan
  • 6 hours ago
  • 1 min read

Ստամբուլում այսօր տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ  երկրաշարժին հաջորդել է 10 հետցնցում՝ 3,1-ից 4,9 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը(AFAD)։

Նշվում է, որ տեղական ժամանակով 12:49-ին գրանցված 6,2 մագնիտուդով երկրաշարժին ժամը 12:51-ին հաջորդել է երկրորդ ցնցումը՝  5,9 մագնիտուդ ուժգնությամբ, որին էլ հաջորդել են 4,4, 4,8, 4,5 ագնիտուդով ցնցումներ։ Ժամը  13:07-ից հետո արձանագրված  ցնցումների  ուժգնությունը նվազել է՝ մինչև 3,4 - 3,1։

Հետցնցումները, տեղի սեյսմոլոգներիի կանխատեսմամբ, կարող են շարունակվել։ 


1/2644
bottom of page