top of page

Ինչ վտանգավոր հիվանդությունների մասին են կարող վկայել աչքերի բծերը

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 14
  • 1 min read

Աչքերում բծերը կարող են վկայել բազմաթիվ հիվանդությունների մասին, այդ թվում՝ կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններով, ասել է ակնաբույժ Զարինա Կուրաչինովան։

Նրա խոսքերն է մեջբերել NEWS.ru-ն։

Կուչինովան գլաուկոմայի բնորոշ նշաններից է անվանել աչքերում բծերի առաջացումը։

«Եթե ​​այս տհաճ ախտանիշը հանկարծակի առաջանա և ուղեկցվի մշուշոտ տեսողությամբ կամ լույսի առկայծմամբ, կարող է վկայել այնպիսի լուրջ հիվանդությունների զարգացման մասին, ինչպիսիք են դիաբետիկ ռետինոպաթիան և ինսուլտը»,- զգուշացրել է բժիշկը։

Եզրափակելով՝ ակնաբույժը հավելել է, որ մարդկանց մեծ մասը 40-50 տարեկանում տեսողական խանգարումներ են ունենում աչքերում։ Այս գործընթացը պայմանավորված է տարիքային փոփոխություններով:

Այս դեպքում աչքերի առջև առաջացած բծերն առողջության համար վտանգ չեն ներկայացնում եւ բուժում չեն պահանջում։

bottom of page