Լուկաշենկոն խոսել է Եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է Եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման և ՀԱՊԿ-ի ամրապնդման խնդիրները։ Համապատասխան հայտարարությունները նա արել է Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովում ունեցած ելույթում, հաղորդել են ԶԼՄ-ները։
«Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մի շարք նոր խնդիրների վրա, որոնք մենք պետք է լուծենք Եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման և ՀԱՊԿ-ի ամրապնդման ժամանակ»,- ասել է պետության ղեկավարը։
Ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ անհրաժեշտ է ուժեղացնել եվրասիական տարածքում գործող միջազգային կազմակերպությունների փոխգործակցությունը։ «Այդ կապակցությամբ առաջարկում եմ ուսումնասիրել ՀԱԱՊԱ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի, ԱՓՎԱԽ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման կազմակերպման հարցը»,- ասել է նա։
Նախագահը նշել է, որ արդեն կա ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ ղեկավարության կանոնավոր հանդիպումների ապացուցված մեխանիզմ։ «Ինչու՞ չփորձել ընդլայնել այս ձևաչափը՝ եզակի միջտարածաշրջանային փորձի փոխանակման համար, մենք պատրաստ ենք այս հանդիպումն անցկացնել Բելառուսում ձեր համաձայնությամբ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Այնտեղ մենք կարող ենք քննարկել նաև միջազգային անվտանգության հարցերում ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության ակտիվացման հարցերը՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի միջև համագործակցության զարգացման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշմանը համապատասխան: Եվ Շանհայի համագործակցության կազմակերպությունն ունի եվրասիական տարածքում անվտանգության հարցերի լայն օրակարգ, հնարավոր է օգտագործել այդ ներուժը»,- հավելել է նախագահը։