top of page

Քննիչը չի թույլատրել ԱԺ պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Էլինար Վարդանյանը և Լևոն Քոչարյանը տեսակցեն Վազգեն Սաղաթելյանին


Քննիչը չի թույլատրել ԱԺ պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Էլինար Վարդանյանը եւ Լեւոն Քոչարյանը տեսակցեն Վազգեն Սաղաթելյանին: Այս մասին հայտնել է Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը:

«Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունից առաջ քննիչին տեղեկացրեցի, որ քննչականի բակում պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Լեւոն Քոչարւյանը, Էլինար Վարդանյանը ցանկություն են հայտնել տեսնել Վազգենին: Միջնորդեցի ապահովել վստահորդիս իրավունքը եւ թույլ տալ, որպեսզի հանդիպի պատգամավորներին:

Քննիչը միջնորդությունս անհիմն մերժեց:

Սա նույնպես հստակորեն հաստատում է մեր պնդումը, որ Վազգենի եւ Նարեկի նկատմամբ իրականացվում է քաղաքական վրեժ:

Հիշեցնում եմ, որ նախկինում պատգամավորներն անարգել մուտք են գործել քննչականներ եւ անարգել հանդիպել են ձերբակալվածներին»,- գրել է նա:

bottom of page