Search
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում կայացել է ազգային ուժերի հանդիպում
- Lida Nalbandyan
- Mar 24, 2024
- 1 min read

«ՀԱՅՔ» շարժման անդամ, հասարակական գործիչ Արմեն Ներսիսյանը գրում է. «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում կայացել է ազգային ուժերի հանդիպում քննարկումը՝ Հայրենատիրական պայքարի ձևավորման հրամայականով։
Հանդիպման ավարտին ներկայացված գաղափարներն ու մոտեցումները ամփոփվել են թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից։
Որոշվել է հանդիպումները հետագայում կազմակերպել թե՛ մեծ թիմային, և թե՛ փոքր աշխատանքային խմբերով»։