top of page

Ուկրաինայից զգալի գումարներ են փոխանցվել «Կրոկուս»-ի ահաբեկչության հեղինակներին. ՌԴ Քննչական կոմիտե


Crocus City Hall-ի ահաբեկչությանն առնչվող և ահաբեկչության ֆինանսավորման սխեմային մասնակցած եւս մեկ կասկածյալ է ձերբակալվել:  Դրա մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։

Նշվում է, որ հետաքննության նախնական արդյունքները լիովին հաստատում են ահաբեկիչների գործողությունների ծրագրված բնույթը, մանրակրկիտ նախապատրաստումը և հանցագործության կազմակերպիչների ֆինանսական աջակցությունը։

«Ձերբակալվածների հետ աշխատանքի, ահաբեկիչներից առգրավված տեխնիկական սարքերի ուսումնասիրության և ֆինանսական գործարքների մասին տեղեկությունների վերլուծությամբ ապացույցներ են ձեռք բերվել ուկրաինացի ազգայնականների հետ նրանց կապի մասին»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ հետաքննությունն հաստատված տվյալներ, որ ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումար և կրիպտոարժույթ են ստացել, որոնք օգտագործվել են հանցագործությունը նախապատրաստելու համար։

Գործով արդեն կալանավորվել է 11 մարդ, նրանց թվում՝ 4 ահաբեկիչ, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչական գործողությանը։

1/2317
bottom of page