Թրամփը հայտնել է, որ Հարիսը փոխել է դիրքորոշումը շատ հարցերում
ԱՄՆ փոխնախագահ եւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը փոխել է իր դիրքորոշումը շատ հարցերում, պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում։ Այսպիսի կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։
«Ես անհամբերությամբ սպասում եմ բանակռիվներին ընկեր Քամալա Հարիսի հետ եւ խարդախության մեջ նրան մերկացնելուն։ Հարիսը փոխել է իր վաղեմի դիրքորոշումները բոլոր հարցերում»,- մեկնաբանել է Թրամփը CNN հեռուստաընկերությանը Հարիսի տված հարցազրույցը։
Նախագահական ընտրությունները երկրում կայանալու են նոյեմբերի 5-ին։ Ենթադրվում էր, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնելու է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, բայց Թրամփի հետ (որը Հանրապետական կուսակցության թեկնածուն է) հունիսյան բանակռիվներում ունեցած ձախողումից հետո նա որոշում է կայացրել դուրս գալ ընտրապայքարից եւ աջակցել է Հարիսի առաջադրմանը, որին Դեմոկրատական կուսակցության Չիկագոյում տեղի ունեցած համագումարում պաշտոնապես հաստատել են որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։