«Առաջարկս չի վերաբերվում միայն նախընտրական ցուցակների 1֊ին համարներին»․ Վարդան Ղուկասյան
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի թելեգրամյան գրառումը․ «Ի լրումն Վարդան Ղուկասյանի հայտարարության ․Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցել պատրաստվող հարգելի քաղաքացիներ.
Իմ առաջարկը հանդես գալու միասնական ընդդիմադիր ցուցակով վերաբերվում է ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական ցուցակների նաև այլ անձանց (1֊ին համարներից բացի)։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ
«առաջին համարներ» կարող են կայացնել միանձնյա կամայական որոշումներ հաշվի չառնելով շարքերի կարծիքը, ԴՕԿ կուսակցությունը և անձամբ Վարդան Ղուկասյանը քաղաքական կոնսուլտացիաներ կվարի նաև ընդդիմադիր կուսակցությունների այլ գործիչների հետ։
Այսպիսով առաջարկը` մինչև հունվարի 15֊ը փոխադարձ կապ հաստատելու և միասնաբար հեռացնելու ՔՊ վիրուսը ՀՀ֊ից վերաբերվում է նաև վերոնշյալ անձանց»։