Անկարգությունների ֆոնին Մակրոնը ժամանել է Նոր Կալեդոնիա
![](https://static.wixstatic.com/media/0b80d6_b5f40c1d91ce44f0bc08b0936731803f~mv2.jpg/v1/fill/w_700,h_400,al_c,q_80,enc_auto/0b80d6_b5f40c1d91ce44f0bc08b0936731803f~mv2.jpg)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Նոր Կալեդոնիա՝ կղզում տեղի ունեցած անկարգություններից հետո, հաղորդում է ABC-ն։
Լրատվամիջոցը նշում է, որ Մակրոնը պետք է փորձի երկխոսության ուղիներ գտնել այն բանից հետո, երբ կղզու կուսակցությունները մերժել են նախագահի հետ համատեղ տեսահամաժողով անցկացնելու առաջարկը, իսկ վարչապետ Գաբրիել Աթալի՝ բանակցությունների համար Փարիզ մեկնելու առաջարկն անպատասխան է մնացել։
Նշենք, որ Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր են սկսվել մայիսին՝ կղզում բնակվող ֆրանսիացիների ընտրական իրավունքներն ընդլայնող օրինագծի պատճառով: Փաստաթղթի հակառակորդները կարծում են, որ այն կարող է թուլացնել տեղաբնակների ընտրական հնարավորությունները և ուժեղացնել Փարիզի ազդեցությունը: