Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել
![](https://static.wixstatic.com/media/0b80d6_8179bf096e124e7b8711367b4e362a1c~mv2.jpg/v1/fill/w_545,h_361,al_c,q_80,enc_auto/0b80d6_8179bf096e124e7b8711367b4e362a1c~mv2.jpg)
Օդեսայի մոտ՝ Չերվոնի Խուտոր և Թաիրովո գյուղի միջև մայրուղու վրա, Tesla մեքենայի կողքին հայտնաբերվել է գործարար Գենադի Բեյբությանի դին, հայտնում է ura.news կայքը:Նա Ուկրաինայի իշխանություններին օգնում էր հարկադիր փողոցային մոբիլիզացիա իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի համար։
Ոստիկանությունից հայտնել են, որ գործարարը հրազենային վնասվածք է ստացել։ Ներկա պահին որոնվում են կասկածյալները:
Գենադի Բեյբությանը եղել է ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր, «Իրավապահ մարմինների աջակցության միավորում» հասարակական կազմավորման և «Լագունա» տնակային կոոպերատիվի ղեկավարը։