top of page

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից

  • Writer: SMM Hub
    SMM Hub
  • Mar 31, 2024
  • 1 min read

Մարտի 31-ին, ժամը 14։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:



Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:



Փրկարարների և ոստիկանների կողմից կանխվել է քաղաքացի Ն․ Ի․-ի (ծնված 2000 թ․) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

bottom of page