top of page

Կանանց հավաքականը սկսում է նախապատրաստությունը խմբային փուլի վերջին երկու խաղերին

ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը հուլիսի 7-ից 17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին.

Դարպասապահներ

Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» ՌԴՍոֆինե Կևորկյան - «Սան Դիեգո» ԱՄՆԼիլիթ Բաբայան - «Փյունիկ»

Պաշտպաններ

Նատաշա Ժամգոչյան - «Լավալ» ԿանադաՍվետլանա Կարագյոզյան - «Ռուբին» ՌԴԼիանա Ղազարյան - «Ռոստով» ՌԴՄիլանա Վարդանյան - «Կրասնոդար» ՌԴՏատյանա Գրիգորյան - «ՓիԷսԷս Քոլեջ» ԱՄՆՀասմիկ Գրիգորյան - «Ուրարտու»Անի Ղուկասյան - «Փյունիկ»Մարինե Կարապետյան - «Փյունիկ»Նիկա Սմիրնովա

Կիսապաշտպաններ

Աննա Դալլաքյան - «Ռոստով» ՌԴՎերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» ԷստոնիաԼարա Կազանչյան - «Քրեյթոն» ԿանադաՄարալ Արթին - «Մալագա Սիթի» ԻսպանիաՄանե Ներսեսյան - «Գո Իգլս» ԱՄՆ

Հարձակվողներ

Անի Սաֆարյան - «Կոլումբիա Լայընս» ԱՄՆՏաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա»Լուսինե Կոստանյան - «ՈՒրարտու»

Առաջին հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հուլիսի 12-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Բուլղարիայի ընտրանու դեմ: Կանանց ազգային հավաքականն ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Ռումինիայի հետ: Հանդիպումը տեղի կունենա Բուխարեստի «Արկուլ դե Տրիումֆ» մարզադաշտում հուլիսի 16-ին։

bottom of page