top of page

Սաութգեյթը հնարավոր է գլխավորի լոնդոնյան ակումբը

Այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում արդեն կայացել է 8 տուր, և չորս թիմ դեռ չեն տարել ոչ մի հաղթանակ։

Դրանցից մեկը «Քրիսթալ Փելասն» է, որի ղեկավարները կարող են բաժանվել թիմի գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասներից:

Ըստ The Guardian-ի՝ «Քրիսթալ Փելասի» նոր գլխավոր մարզչի պաշտոնի համար երեք թեկնածու կա։ Թեկնածուների թվում են «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը, Ռոյ Հոջսոնը, Դեյվիդ Մոյեսը և Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Գարեթ Սաութգեյթը:

«Քրիսթալ Փելասը» ութ տուրից հետո կարողացել է վաստակել ընդամենը երեք միավոր՝ երեք անգամ ոչ-ոքի խաղալով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Էվերտոնը» ևս հետաքրքրված է Սաութգեյթի ծառայություններով։

bottom of page