top of page

Տիկին նախարարը համակարգը հիմնովին ա որոշել քանդի․ ծնողները դժգոհ են ԿԳՄՍ նախարարից


Սոցցանցերում վերջին օրերին ակտիվ քննարկվում է արդեն դասավանդվող «Առողջ ապրելակերպ» առարկան։  Այս առարկան նախկինում էլ էր դասավանդվում  8-11 դասարաններում ֆիզկուլտուրայի շրջանակներում, սակայն նոր չափորոշիչով այն առանձնացվել է և այսուհետ կդասավանդվի 5-րդ դասարանից։  Նշվում էր, որ 5-րդ դասարանում անդրադարձ կա սեռական դաստիրակությանը, պահպանակների օգտագործմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում էր գրել ծնող, ով տեսնելով ուսումնական պլանը հանրությանն էր ներկայացրել, վերջինիս էջն ապաակտիվացրել էին։


Մենք զրուցեցինք մեկ այլ ծնողի հետ, ով իր կարծիքը ներկայացրեց և հիմնավորեց․


«Անթույլատրելի է նման մոտեցումը, այս նախարարն իր թուրք ղեկավարի հետ մեր երեխեքից ի՞նչ են ուզում, 11 տարեկան երեխուն ինչ են ուզում բացատրած լինեն։ Տիկին նախարարը համակարգը հիմնովին ա որոշել քանդի, որ նորմալ սերունդ չմնա ու իրանք իրանց արածների համար չպատժվեն»,- նշեց մեր զրուցակիցը։


Ոչ մի նախարար այսքան աժիոտաժ և դժգոհություններ չի առաջացրել ժողովրդի շրջանում, ինչպես ներկայիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Պաշտոնավարումից սկսած բողոքի ակցիաները նրա հրաժարականի պահանջով բազմաթիվ են եղել։ Ուսուցչական համայնքից հեռանում են մի շարք կադրեր, քանի որ չեն ցանկանում աշխատել նրա ենթակայության ներքո և նոր չափորոշիչներով։ Հակաեկեղեցական արշավը ԿԳՄՍ նախարարի մոտ ավարտին հասցնել չստացվեց, քանի որ այս անգամ ցնցուղներով ու կախիչներով անհնար էր շեղել ժողովրդի ուշադրությունը։


Մեկ այլ մտահոգություն առաջացրած նախադասությունը հնչում է այսպես․ «սեռական կարծրատիպերը պետք է կոտրվեն», թե ինչ կարծրատիպերի մասին է խոսքը ոչ ոք այդպես էլ չբացատրեց, այս թեմայի շուրջ մենք զրուցեցինք մեկ այլ ծնողի հետ, ով մեզ ներկայացրեց իր դիրքորոշումը։


« Ի՞նչ կարծրատիպերի մասին ա խոսքն ընդհանրապես, գոյություն ունի ընդամենը երկու սեռ ու իրենց ներկայացրածի տողատակերն ավելի խորն են, ուզում են Եվրոպա սարքեն մեզ իրանց վերադասի հետ միասին»,- նշեց նա։

bottom of page