top of page

ՀՀ իշխանությունը գիտեր՝ ինչ է սպասվում Արցախին․ ոչ միայն տեղից չշարժվեց, այլև Ադրբեջանին ազդանշաններ արձակեց․ Պատգամավոր


Մեկ տարի առաջ այս օրերին Արցախում հումանիտար ճգնաժամը հատեց եզրագիծը, հիշեցնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։


 

Նա գրել է՝ ծայրահեղ ծանր իրավիճակ էր ոչ միայն մարդկանց առօրյա կյանքում, այլ Պաշտպանության բանակում, որտեղ մատակարարումները խիստ խափանումներով էին, իսկ առանձին հրամանատարներ դիրքերում գտնվող զինծառայողների օրվա սնունդը հայթայթում էին մերձակա գյուղերից:



Պատգամավորի խոսքով՝ բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում` մարտական պատրաստությունից մինչև սովորական կենցաղի ապահովում:

«Այս ամենից ուղիղ մեկ ամիս անց, երբ ողջ Արցախն ու հատկապես երկրի պաշտպանության համար պատասխանատու կառույցներն ու ստորաբաժանումներն ամբողջությամբ հյուծվեցին, Ադրբեջանն անցավ ռազմական գործողությունների:

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարիչն այդ օրերին ֆիզիկապես հեծանվավազքով չէր զբաղված, պետության իրադրային արձագանքն առանձնապես չէր տարբերվում այսօր դրսևորած վարքագծից:


 

ՀՀ իշխանական վերնախավն ընդհանուր գծերով գիտեր, թե ինչ է սպասվում Արցախին, սակայն ոչ միայն տեղից չշարժվեց, այլև Ադրբեջանին ազդանշաններ արձակեց առ այն, որ մտադիր չէ որևէ ձևով արձագանքել Արցախի նկատմամբ գործողություններին», - նշել է Աբրահամյանը:

bottom of page