top of page

Ջուր չի լինի․ հայտնի են հասցեներ

Վթարային ջրանջատում Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում հոկտեմբերի 25-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Ա.Արմենակյանի, Գ.Հովսեփյանի, Նորքի Այգիներ, Ամառանոցային, Նորքի 9,  11 փողոցների ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Մուխութուրյան-Գորիս» ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 29-ին ժամը 08:00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 20:00-ն  կդադարեցվի Սյունիքի  մարզի Գորիս քաղաքի, Խոտ, Հարժիս, Քարահունջ, Հալիձոր, Հարթաշեն, Շինուհայր, Արավուս, Քարաշեն, Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ, Սպանդարյան, Իշխանասար, Աշոտավան, Հացավան գյուղերի և  հարակից իրավաբանական բաժանորդների, Սառնակունք և Նորավան բնակավայրերի իրավաբանական բաժանորդների, Շաքի բնակավայրի բնակիչ և իրավաբանական բաժանորդների, «Արարատ» Ճան/Շին-ի    ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

bottom of page