Երևանում հսկայական ծառ է տապալվել, մեքենա է վնասվել․ Shamshyan
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, հերթական ծառի տապալման դեպքն է տեղի ունեցել Երևանում Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 6-րդ շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և տապալվել է՝ փակելով շենքի մուտքի ճանապարհը:
Ծառի տապալման պատճառով վնասվել է շենքի մուտքի մոտ կայանված «Range Rover» մակնիշի ավտոմեքենա, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Դեպքի մասին տեղեկացրել են Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, ում հանձարարականով Կանաչապատման աշխատակիցները պետք է ժամանեն ու ծառը էլեկտրական սղոցներով մասնատեն:
Մինչ այդ փրկարարները սահմանազատել են տարածքը:
Թե ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը՝ մնացել է օդում կախված: