Search
«Չմոռանաք ալբանացի սրբազանին Հայր Մերը սովորեցնել». վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
- Lida Nalbandyan
- May 5, 2024
- 1 min read

Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը:
«Երբ հոգևոր հայրերը զբաղված են քաղաքականությամբ ու բիզնեսով, հոգևոր գործերով ո՞վ է զբաղվում, միգուցե Ռոբերտ Քոչարյա՞նը։ Սրբազան հայրեր, կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին Հայր Մերը սովորեցնեք»,- գրել է նա:
Հավելենք, որ «Ֆեյսբուքում» նրա գրառումը դրված է վճարովի գովազդի տակ: