Search
Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
- Lida Nalbandyan
- Dec 9, 2024
- 1 min read

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:
Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունից։
«Աշխատանքային և կառուցողական մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,- նշված է հաղորդագրությունում։