top of page

Նրա սերն Արցախի նկատմամբ յուրահատուկ էր. Գագիկ Գինոսյանի դուստր

Շնորհակալ եմ կյանքին, որ ինձ այդ շանսը տվել է նման հայր, ընկեր, պարընկեր  ունենալու: Այս մասին Եռաբլուրում պարուսույց, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի մահվան տարելիցի ժամանակ ասաց նրա դուստրը՝ Ծովինար Գինոսյանը:

«Նա միայն մերը չէր, տեսեք ինչքան մարդիկ են հավաքվել և սրա հազարապատիկն ամբողջ Հայաստանով մեկ է: Ինչպիսին նրա կյանքն էր, այնպիսին էլ նրա  մահն էր, նրանից հետո միևնույն է ապրում է դեռ իր պարը, իր ազգային գաղափարախոսությունը, որ տարածում էր պարի հետ:

Ինքը համախմբել է բոլորին ու նույնիսկ իր մահը շատ շատերին համախմբեց: Նրա սերը Արցախի նկատմամբ յուրահատուկ էր, դա զգացվում էր առանց որևէ բառ ասելու, ընտանիքում էլ էր նա այդ սերը տարածում։ Արցախի հանդեպ  նույն սերն էր, որ համախմբեց  պարախմբի բոլոր տղաներին ու նրանք միաձայն 2020 թվականին որոշեցին գնալ պատերազմ, դա պատահական չի լինում, ոնց ինքը ապրում է, նույն ձև դաստիարակում է բոլոր իր շրջապատում եղած մարդկանց»,- ասաց Ծովինար Գինոսյանը:

1/2408
bottom of page