«Փետրվար կամ մարտ»․ Ռուսաստանում հայտնել են՝ երբ կհանդիպեն Պուտինն ու Թրամփը
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ճեպազրույց ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա մոտ ապագայում։
«Փետրվար կամ մարտ․ առաջ չընկնենք և երկրների ղեկավարներին հնարավորություն կտանք համակողմանի պատրաստվել հանդիպմանը, որը տեղի կունենա շուտով», - ասել է Սլուցկին՝ պատասխանելով Պուտինի ու Թրամփի հանդիպման ժամկետի մասին հարցին։
Նա նշել է նաև, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև հանդիպման հավանականությունը «հարյուր տոկոսանոց» է, և այդպիսի հանդիպումը ենթադրում է պատշաճ նախապատրաստական աշխատանք, ինչն էլ այսօր կատարվում է։
«Վստահ եմ, որ նշանակալից հանդիպում է լինելու, և այն ապարդյուն չի անցնի»,- հավելել է Սլուցկին։