top of page

«Վարդան Ղուկասյանը չպետք է արտահանձնվի երրորդ երկիր». ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտարարություն է տարածել. «Այսօր հավաքվում ենք ԱՄՆ դեսպանատան մոտ՝ անցկացնելու իրազեկման ակցիա՝ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի։ Մեր նպատակն է դեսպանատանը ներկայացնել իրավիճակը և բարձրաձայնել նրա արտահանձնման անթույլատրելիության մասին։


Վարդան Ղուկասյանը չպետք է արտահանձնվի երրորդ երկիր, քանի որ դա կարող է սպառնալ նրա կյանքին։ Մեր գործողությունն ուղղված է բացառապես իրազեկմանը, չենք փակում փողոցներ, չենք ենթարկվում որևէ սադրանքի։ Խաղաղ և կազմակերպված ձևով անցկացնում ենք ակցիան, ներկայացնում մեր դիրքորոշումը և վերադառնում տուն»:

1/2496
bottom of page